ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

ՀՀ-ում այլ վարչապետի պարագայում Ալիևից Ա տառն է մնալու

ՀՀ-ում այլ վարչապետի պարագայում Ալիևից Ա տառն է մնալու
17.05.2025 | 10:22

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների տապալման առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու մասին ասաց այն, ինչ իրականում մտածում են, բայց հրապարակայնորեն չեն արտահայտվում:

Ասաց՝ ոչ կրթություն ունես, ոչ ճանապարհ ես անցել, ով ես դու ընդհանրապես…

Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին, այդ թվում՝ Նիկոլին:

Տեղն եկավ՝ ասացին. էսօր ռուսներն են հարմար գտնում արտահայտվել, վաղը՝ եվրոպացիներն են արտահայտվելու, մյուս օրը՝ չինացիները, ըստ օրվա հրամայականի:

Որովհետև իրականում բոլորն են այդպես մտածում և արտահայտվում են՝ ըստ իրենց շահերի թելադրանքի:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլին տարան Մյունխենում Ալիևի հետ հրապարակային բանավեճի, այն էլ անգլերենով: Չգիտեի՞ն, որ Ալիևն ի տարբերություն Նիկոլի՝ լավ կրթություն ունի, փորձառու դիվանագետ է ու փորձառու պետական գործիչ:

Այդ շոուի կազմակերպիչները գիտեին չէ՞, որ Նիկոլը թերուս է, անցած ճանապարհն էլ սահմանափակվում է դեղին մամուլի խմբագիր լինելով:

Իրենք գիտեին, բայց ցանկանում էին, որ եվրոպական լսարանն էլ տեսնի ու իմանա, թե ով է Հայաստանի վարչապետը, ով է հայերի լիդերը, ինչ է իրենից ներկայացնում:

Պետք էր եվրոպական լսարանին համոզել, որ սա է հայերի շնորքն ու մակարդակը, որպեսզի իրենց իսկ քավորությամբ Արցախը հանձնելու և էթնիկ զտման ժամանակ եվրոպական հանրությունը ձայն-ծպտուն չհանի՝ հիշելով Մյունխենում իր տեսած կոստյումով պապուասի շնորքն ու մակարդակը:

Պրոֆեսիոնալ բռցքամարտում կան չէ՞ «սարքած չեմպիոններ», երբ մեկին ռեյտինգ հավաքելու համար անընդհատ թույլ մրցակիցներ են ապահովում, որ հաղթի ու առաջ գնա:

2020-ի Մյունխենի բանավեճը հենց այս տրամաբանությամբ էր կազմակերպած: Պետք էր Ալիևին «չեմպիոն սարքել», իսկ դրա համար անհրաժեշտ էր Նիկոլի նման մեկը, որը կհամարձակվի ազգի ու պետության անունից չիմացած անգլերենով բանավիճել ու անհեթեթություններ դուրս տալ:

Գեոպոլիտիկան շատ ավելի դաժան ու ցինիկ երևույթ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ռուսաստանը դեռ մի կողմ, բայց փաստացի մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն քարոզող եվրոպական էլիտաների համար իրենց համար ատելի սովետական ԿԳԲ-ի գեներալի որդու իշխանությունն Ադրբեջանում ավելի կարևոր էր, քան հայերի՝ իրենց հողի վրա ազատ ապրելու ցանկությունը: Զարմանալի ոչինչ չկա, որովհետև այդ նույն եվրոպական էլիտաները երկրագնդի տարբեր տարածաշրջաններում համագործակցել ու համագործակցում են Ալիևից շատ ավելի բեթարների հետ:

Եվ, քանի որ շուրջ քառորդ դար Հայաստանի նախկին ղեկավարներն Ալիևներին վեր-վեր թռնելու շանս չէին տվել, բայց պետք էր Ալիևին «չեմպիոն դարձնել», անհրաժեշտություն էր, որ Հայաստանում իշխանություն լինի Նիկոլի նման մեկը: Իսկ դրա համար անհրաժեշտ էր 2018-ի հեղափոխությունը, որին հայ ժողովուրդը մեծ սիրով մասնակցեց՝ չնայած բազմաթիվ ճիչերի, որ Նիկոլն Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի գերեզմանափորն է:

Ալիևի «չեմպիոնական գոտին» պահելու համար է, որ եվրոպական էլիտաները «չեն նկատում» Հայաստանում Նիկոլի ռեժիմի կոռուպցիան, բռնությունները, մարդասպանություններն ու այն ամենի սմբակահարումը, ինչը Եվրոպան արժեք է հռչակել:

«Չեն նկատում», որովհետև դեռևս իրենց պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 219

Մեկնաբանություններ